Իլկայ Գյունդողանը նշել է «Բարսելոնայի» գլխավոր նպատակը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է նոր ակումբ տեղափոխվելու մասին։

«Ես 100%-ով որոշում եմ կայացրել միանալ «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո:

Մենք դրանից շատ առաջ բանակցություններ էինք վարում, քանի որ իմ պայմանագիրն ավարտվում էր, և իմ ապագայի հետ կապված անորոշություն կար: Բայց ես փորձեցի միտքս հանել դրանից, քանի որ ինձ սպասվում էր կարիերայիս, հավանաբար, ամենակարեւոր խաղը։

Ես գիտեմ, որ «Բարսելոնան» ցանկանում է լինել Եվրոպայի ամենաբարձր մակարդակի վրա: Եվ հիմա նա ունի ինձ, ով եկել է Չեմպիոնների Լիգայի հաղթող ակումբից: Իհարկե, ուզում եմ ավելիին հասնել։ Լավագույն տարբերակը կլինի կրկնել այն, ինչ թիմը հասել է նախորդ տարի Լա Լիգայում և ավելի լավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։ Սա է մեր նպատակը»,- ​​Գյունդողանի խոսքերն է մեջբերում AS-ը։