«Ալ-Հիլալը» և «Ֆուլհեմը» վերջնական որոշման են եկել

«Ալ-Հիլալը» և «Ֆուլհեմը» գրեթե համաձայնության են եկել Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջնական մանրամասները ակումբները կհամաձայնեցնեն մոտ ժամանակներս։ Սերբ հարձակվողը հետաքրքրված է «Ալ-Հիլալ» տեղափոխվելով և խնդրում է «Ֆուլհեմին» հնարավորինս շուտ փակել գործարքը:

Հաղորդվում է, որ Միտրովիչի փոխարեն լոնդոնյան ակումբը պայմանագիր կկնքի մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսի հետ։

2022/23 մրցաշրջանում Միտրովիչը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 28 միլիոն եվրո։