Յուրի Սյոմին․ «Էդուարդ Սպերցյանը կարող է առաջադիմել և ամրապնդվել «Այաքսում»»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ հոլանդական «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին։

«Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնց գնել է «Այաքսը», առաջ են գնում, իսկ ապագայում նրանք հայտնվում են ավելի լավ ակումբներում։ Կարծում եմ, որ Սպերցյանը ՌՊԼ-ի այն ֆուտբոլիստներից է, որը կարող է շատ բանի հասնել իր կարիերայում։ Նա պետք է որոշի՝ հեռանա՞լ, թե՞ ոչ։ Սպերցյանը փայլուն ու լավ է խաղ է ցուցադրում իր թիմում և Հայաստանի հավաքականում։ Նա արդեն միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է, այնպես որ, կարծում եմ, որ նա կարող է առաջադիմել և ամրապնդվել «Այաքսում», – ասել է Սյոմինը РБ Спорт-ին տված հարցազրույցում։