Ուիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել թուրքական ակումբում

Հարձակվող Ուիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը պատրաստ է 30-ամյա իվուարցուն պայմանագիր առաջարկել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով։

Զահան «Քրիսթալ Փելասում» է 2015 թվականից։ Անցած մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։