Էդուարդ Սպերցյան․ «Ես հավատում եմ, որ Նաիր Թիկնիզյանը կարող է խաղալ Եվրոպայում»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գնահատել է «Լոկոմոտիվի» պաշտպան և Հայաստանի հավաքականի խաղընկեր Նաիր Թիկնիզյանի՝ եվրոպական ակումբում կարիերան շարունակելու հնարավորությունները։

«Թիկնիզյանը շատ լավ ֆուտբոլիստ է։ Ես հավատում եմ, որ նա կարող է խաղալ Եվրոպայում»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Ավելի վաղ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը հայտնել էր, որ մոսկովյան ակումբը մերժել է Թիկնիզյանի համար եվրոպական ակումբներից մեկի առաջարկը։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականին։ Ընդհանուր առմամբ, 24-ամյա ֆուտբոլիստը երկաթուղայինների կազմում անցկացրել է 59 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։