Ստյոպա Մկրտչյանը իր առաջինն հանդիպումն է անցկացրել խորվաթական «Օսիյեկի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիյեկի» շարքը նոր համալրած Ստյոպա Մկրտչյանը իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել նոր թիմի կազմում։

Խորվաթիայի առաջնության առաջին տուրում «Օսիյեկը» ջախջախել է «Սլավեն Կոպրիվինցային» 6։1 հաշվով։ Հանդիպման 78-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտ է դուրս եկել Ստյոպա Մկրտչյանը։

Հանդիպման 89-րդ րոպեին խաղի մրցավարը ՎԱՌ համակարգով Ստյոպա Մկրտչայնի կողմից նկատել է ձեռքով խաղ, որից հետո 11 մետրանոց է նշանակվել «Օսիյեկի» դարպասին, սակայն մրցակցի ֆուտբոլիստը հարվածել է դարպասաձողին։

Ստյոպա Մկրտչյանը վերջերս է տեղափոխվել «Օսիյեկ» «Արարատ-Արմենիայից»։