Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում

Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը տեղափոխվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Խիմկի» ակումբ։

Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբային կարիերայի ընթացքում Պետրոս Ավետիսյանը հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», ղազախական «Տոբոլում», «Շախտյորում», «Ակժայիկում» եւ «Մակտաարալում»։

Պետրոս Ավետիսյանն ազգային հավաքական հրավիրվել է 2022թ․ նոյեմբերին։