«Լոկոմոտիվը» մերժել է գերմանական ակումբի՝ Նաիր Տիկնիզյանին գնելու առաջարկը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Բրեմենի «Վերդերը»։

AFG-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը առաջարկել է 2,5 միլիոն եվրո հայ պաշտպանի համար, սակայն ռուսական ակումբը մերժել է այն։

Նաիր Տիկնիզյանը մրցաշրջանը սկսել է «Լոկոմոտիվի» կազմում՝ Ռուսաստանի առաջնության առաջին տուրում խփելով մրցաշրջանի իր և ընդհանրապես թիմի առաջին գոլը։ Նրա տրանսֆերային արժեքը, ըստ transfermarkt-ի, գնահատվում է 2․5 միլիոն եվրո։