Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, թե արդյո՞ք Կիլիան Մբապպեն կլինի ՊՍԺ-ի հայտացուցակում

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է, թե արդյոք կա հավանականություն, որ Կիլիան Մբապպեն չի ընդգրկվի ՊՍԺ-ի հայտացուցակում Չեմպիոնների Լիգայի համար, եթե նա մնա ակումբում:

«ՊՍԺ-ն դեռ որևէ որոշում չի կայացրել թիմի կազմի վերաբերյալ և չի կայացնի մինչև դրա ժամանակը գա։

Հայտացուցակի ցանկացած ընտրություն կհամապատասխանի կանոնակարգին։ Սա կքննարկվի օգոստոսին, ոչ թե հիմա»,- գրել է Ռոմանոն Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապպեն հեռացվել է ՊՍԺ-ից Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքի համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը հանվել է վաճառքի։