ՊՍԺ-ն պատրաստ է կտրուկ քայլերի դիմել Կիլիան Մբապպեի դեմ

ՊՍԺ-ն պատրաստ է կտրուկ քայլերի դիմել հարձակվող Կիլիան Մբապպեի դեմ, հայտնում է Le Parasien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները 24-ամյա ֆրանսիացուն հայտնել են, որ կարող են առանց նրա անցկացնել 2023/24 մրցաշրջանի հանդիպումները, եթե հարձակվողը չերկարաձգի պայմանագիրը կամ տեղափոխվի այլ ակումբ։

Նշվում է, որ Մբապպեն չի ցանկանում ակտիվացնել պայմանագրի երկարաձգման տարբերակը մինչև 2025 թվականը։

Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։