Իսպանական ակումբը ցանկանում է ձեռքբերել Արսեն Զախարյանին

Ըստ «Sport-Express-ի՝ բացի իտալական «Լացիոյից», իսպանական «Սևիլյան» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։

20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել հոլանդական «Ֆեյենորդն» ու «Այաքսը», սակայն այս տարբերակները քիչ հավանական են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել իտալական «Լացիոն» և բանակցում է մոսկովյան ակումբի հետ։