Լուիս Էնրիկե․ «Առջևում դեռ շատ փոփոխություններ կլինեն»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ընկերական խաղում «Լե-Հավրի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0):

«Սա ստանդարտ նախամրցաշրջանային խաղ էր, և ես կարծում եմ, որ կան բավականին շատ դրական կողմեր: Նման հանդիպումները թույլ են տալիս ֆուտբոլիստներին կատարելագործվել ֆիզիկապես և տակտիկապես, ընտելանալ մի փոքր այլ պահանջների:

Կարծում եմ՝ լավ կլինի խաղաժամանակ տրամադրել տարբեր ֆուտբոլիստների, որպեսզի փորձեն ուժեղացնել թիմը։ Առջևում դեռ շատ փոփոխություններ կլինեն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։