«Այաքսը» հաստատել է «Կրասնոդարի» հետ բանակցությունները հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ։
«Այո, մեր ակումբը առաջին հայտը ներկայացրել է «Կրասնոդար»՝ Էդուարդ Սպերցյանի տեղափոխության համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հաղորդվում էր, որ ամստերդամյան ակումբը պատրաստ է 23-ամյա Սպերցյանի համար վճարել 8,5 միլիոն եվրո՝ գումարած 2 միլիոն եվրո բոնուսներ, ինչպես նաև գործարքում ներառել կետ՝ «Կրասնոդարին» վճարել ֆուտբոլիստի հետագա վաճառքի գումարի 10%-ը։