Յասին Բունուն կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունույին, հայտնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները 32-ամյա մարոկկացու համար առաջարկել են 12 մլն եվրո։ «Սևիլիան» պահանջում է 15 միլիոն գումարած 3 բոնուս։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահով հետաքրքրված են «Ալ-Նասրը» և «Բավարիան»։

Հիշեցնենք, որ Բունուն իսպանական ակումբում է 2020 թվականի սեպտեմբերից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 12 միլիոն եվրո: