Սամուել Չուկվուեզեն մոտ է կարիերան իտալական ակումբում շարունակելուն

«Վիլյառեալի» եզրային հարձակվող Սամուել Չուկվուեզեն մոտ է կարիերան «Միլանում» շարունակելուն, հայտնում է լրագրող Դանիել Լոնգոն։

Հաղորդվում է, որ 24-ամյա հարձակվողը 5 տարի ժամկետով պայմանագիր կկնքի։ Գործարքը կկազմի 28 մլն եվրո։

Չուկվուեզեի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: