Հայտնի է, Ստյոպա Մկրտչյանի նոր ակումբի անունը

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի խորվաթական «Օսիյեկիի» կազմում, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ Արմենիային»,  ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի նոր թիմում։

«Օսիեկը» լրիվ տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա մրցաշրջանի ավարտից հետո։

Նշենք, որ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը Մկրտչյանը վարձավճարով անցկացրել է Երևանի
ԲԿՄԱ-ում: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 9 հանդիպում։