Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։

Աղբյուրի համաձայն՝ չի նշվում, թե որ ակումբն է ցանկանում գնել հարձակվողին։ Ֆուտբոլիստի գործակալը արդեն 4 տարվա պայմանագրով առաջարկ է ստացել։ Հարձակվողի աշխատավարձը այս պայմանագրով կկազմի 60 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Նշվում է, որ Լաուտարոն չի ցանկանում լքել եվրոպական ֆուտբոլը։