Սադիո Մանեն լքում է «Բավարիան»

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն շուտով կմիանա «Ալ-Նասրին», հայտնում է L’Equipe-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը համաձայնել է տեղափոխությանը։ Ակումբները դեռ չեն պայմանավորվել գումարի շուրջ։ Մյունխենցիները ցանկանում են 32 միլիոն եվրո ստանալ սենեգալցու տրանսֆերի համար։

Անցած մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։