ՖԻՖԱ-ի վարկանշային նոր աղյուսակը․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանի ընտրանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս:

Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան:

Առաջատրը Արգենտինան է, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան: