Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է «Ֆլամենգոյի» հարձակվողով

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» հարձակվող Պեդրո Աբրեուի ծառայություններով:

Անգլիական ակումբը դիտարկում է 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին Հարի Քեյնի հեռանալու դեպքում, որին ցանկանում են ձեռք բերել «Բավարիան» և ՊՍԺ-ն:

Պեդրոն 2022 թվականի Աշխարհի առաջնության մասնակից է, 2022 թվականի Լիբերտադորեսի գավաթի հաղթող։

Բրազիլիայի ընթացիկ առաջնության 12 հանդիպումներում հարձակվողը դարձել է 4 գոլի հեղինակ։