Ուեյն Ռունի․ «Հարի Մագուայերը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»»

Ուեյն Ռունին կարծում է, որ Հարի Մագուայերը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը զրկել է ավագի թեւկապից Հարի Մագուայերին։

«Ինչպե՞ս է նա շարունակելու խաղալ մի ակումբում, որտեղ նրան զրկել են թեւկապից: Սա ցույց է տալիս, որ մարզիչը բացարձակապես չի հավատում նրան։ Սա Հարրիին դնում է մի իրավիճակում, երբ նա պետք է որոշի, թե ինչ անել հետո:

Վստահ եմ, որ Հարրին կցանկանա հեռանալ իր համար, իր՝ Անգլիայի հավաքականում կարիերայի համար, լավագույն դիրքում լինելու և հնարավորինս հաջողակ լինելու համար: Հավանաբար, նրա համար ավելի լավ է հեռանալ հիմա»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը The Athletic-ին: