Հայտնի են ֆուտզալի Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունները

ՀՖՖ կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեն ընտրել է  ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստին և մարզչին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Լավագույն ֆուտզալիստ է ճանաչել 2022/2023 մրցաշրջանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Երևան ՖԱ»-ի դարպասապահ Արթուր Մկրտչյանը:

Լավագույն մարզիչ է ճանաչվել նույն ակումբի՝ «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը: