«Չելսիի» սանը կտեղափոխվի «Բարսելոնա»

«Չելսիի» սան Թուդոր Մենդել-Իդովուն կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է լրագրող Ալբերտ Ռոգեն։

18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը կատալոնական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով և պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։

Անգլիացին նախամրցաշրջանային մարզումները կանցկացնի թիմի երիտասարդական թիմում։