Ուեսլի Ֆոֆանան վիրահատության է ենթարկվել

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան վիրահատության է ենթարկվել՝ վերականգնելու առջևի խաչաձև կապանը։

Նախկինում 22-ամյա ֆուտբոլիստը չէր թռչել ԱՄՆ՝ ակումբի նախամրցաշրջանային շրջագայության համար՝ բժշկական հետազոտության պատճառով, որը հաստատեց վիրահատության անհրաժեշտությունը: Այժմ Ֆոֆանան կսկսի վերականգնողական գործընթացը։

Հիշեցնենք, որ Ֆոֆանան «Լեսթերից» է տեղափոխվել «Չելսի»՝ 2022 թվականին: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 80 միլիոն եվրո։