Սեկո Ֆոֆանան մոտ է «Ալ-Նասրին» միանալուն

«Լանսի» կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան մոտ է «Ալ-Նասրին» միանալուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը սաուդյան ակումբ կտեղափոխվի 25-30 միլիոն եվրոյի դիմաց։ Նա այսօր Պորտուգալիայում անցել է բժշկական թեստերի առաջին մասը։

28-ամյա Ֆոֆանան 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։