Հայտնի է, թե որտեղ կտեղափոխվի Պյեր-Էմերիկ Օբամեյանգը

«Մարսելը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը: Նշվում է, որ «Մարսելը» բանակցություններ է վարում «Չելսիի» հետ, և սպասվում է, որ գործարքի կնքման հետ կապված խնդիրներ չեն լինի։

Նշենք, որ Օբամեյանգը Ֆրանսիայում հանդես է եկել «Սենտ Էտյենում», «Դիժոնում», «Լիլում» և «Մոնակոյում»: Նա խաղացել է նաև Դորտմունդի «Բորուսիայում», «Արսենալում» և «Բարսելոնայում»: