Մյունխենի «Բավարիան» դարպասապահ է փնտրում

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Բրենտֆորդի» դարպասապահ Թոմաս Ստրակոսիին, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները փոխարինողներ են փնտրում դարպասապահներ Յան Զոմմերի ու Ալեքսանդր Նուբելի համար, ովքեր այս ամառ կարող են հեռանալ թիմից։

28-ամյա ալբանացու արժեքը Transfermarkt-ը գնահատում է 3,5 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: