ՊՍԺ-ն Ճապոնիայի շրջագայությունից ահռելի գումար կվաստակի

ՊՍԺ-ն Ճապոնիայի շրջագայությունից կվաստակի 20 միլիոն եվրո՝ 8 միլիոն եվրոյով ավելի, քան նախորդ տարի, հայտնում է L’Equipe-ը։

Փարիզցիները երեք ընկերական հանդիպում կանցկացնեն Ճապոնիայում՝ հուլիսի 25-ին՝ «Ալ-Նասրի», հուլիսի 28-ին՝ «Սերեզո Օսակայի» և օգոստոսի 1-ին՝ «Ինտերի» հետ։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ցանկանում էր ամառային շրջագայություն կազմակերպել ԱՄՆ-ում։ Պլանները փոխվեցին այն բանից հետո, երբ ճապոնացիները հայտարարեցին առաջարկի ֆինանսական մասի մասին։