Ալվարո Մորատան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու իր կարիերան

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու իր կարիերան։ Ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման» և Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի հարձակվողը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և դեռ պատասխան չի տվել ոչ մի ակումբի։

Հաղորդվում էր, որ «Ինտերը» բանակցություններ է սկսել «Ատլետիկոյի» հետ հարձակվողի տրանսֆերի շուրջ։

Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։