Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Անգլիա

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է փոխարինող գտնել թիմից հեռացած Դեկլան Ռայսին, և Գորեցկան հրաշալի տարբերակ է նրանց համար։

«Բավարիան» կիսապաշտպանի համար ցանկանում է 40-50 միլիոն եվրո։ Անձամբ ֆուտբոլիստը՝ մերժել է ստացված բոլոր առաջարկները և հույս ունի մնալ մյունխենյան ակումբում։

Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում Գորեցկան անցկացրել է 27 խաղ, որտեղ դարձել է 3 գոլի հեղինակ։