Իվիցա Օլիչ. «Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ թե՛ «Մանչեսթեր Սիթիում» և թե՛ Մադրիդի «Ռեալում»»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական թոփ ակումբում հայտնվելու հեռանկարների մասին։

«Ես կարծում եմ, որ Սպերցյանը կարող է խաղալ թե «Մանչեսթեր Սիթիում» և թե Մադրիդի «Ռեալում»։ Նա արդեն փորձառու ու բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա մի քանի տարի է, ինչ խաղում է ՌՊԼ-ում, խաղադաշտում տարբերություն է ստեղծում, հավաքականում լավ հանդիպումներ է անցկացրել ուժեղ թիմերի դեմ։ Կարծում եմ, որ նա կարող է թոփ ակումբներ տեղափոխվել», – Օլիչի խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն։

Հիշեցնենք, որ 23-ամյա Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։