«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկով կդիմի «Ատալանտային»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստում է առաջին առաջարկը կատարել «Ատալանտայի» թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիներն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները։ «Ատալանտան» հայտարարել է, որ 20-ամյա դանիացու համար ցանկանում է մոտ 70 միլիոն եվրո:

Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 45 միլիոն եվրո։