Անդրե Օնանան այսօր կմեկնի Մանչեսթեր

«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան շուտով կմիանա «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ կամերունցի դարպասապահը այսօր երեկոյան կմեկնի Մանչեսթեր։

27-ամյա Օնանը պետք է բուժզննում անցնի և պայմանագիր կնքի, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ամառը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Տրանսֆերային գումարը կկազմի 51 միլիոն եվրո գումարած 4 միլիոն եվրո բոնուսներ։