Կրիշտիանու Ռոնալդու․ «Մեկ տարուց ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Սաուդյան Արաբիա»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնության մասսայականացման մասին։

«Ինձ քննադատում էին Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու համար: Բայց ի՞նչ եղավ հիմա։ Ես բացեցի ճանապարհը, և հիմա բոլոր ֆուտբոլիստները գալիս են այստեղ: Մեկ տարուց ավելի ու ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Սաուդյան Արաբիա։

Մեկ տարուց Սաուդյան Արաբիայի առաջնությունը առաջ կանցնի Թուրքիայի և Հոլանդիայի առաջնություններից»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: