Ուգո Լյորիսը ցանկանում է հեռանալ «Թոթենհեմից»

Ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է «Թոթենհեմից» տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է RMC Sport-ը։

Ավելի վաղ լոնդոնյան ակումբը հայտարարել էր, որ 36-ամյա ֆրանսիացին չի պատրաստվում նոր մրցաշրջանին, այլ նոր թիմ է փնտրելու։

Հիշեցնենք, որ դարպասապահը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Դրանից հետո ֆրանսիացին թիմի կազմում անցկացրել է 447 հանդիպում՝ բաց թողնելով 508 գոլ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է երեք միլիոն եվրո։