Խավի Սիմոնսը կմիանա եվրոպական գրանդին

ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը շուտով պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։ Փարիզցիները 20-ամյա հոլանդացուն կգնեն 6 միլիոն եվրոյով։

ՊՍԺ-ն ֆուտբոլիստին կպահի միայն հաջորդ մրցաշրջանում, եթե հեռանան Կիլիան Մբապպեն կամ Նեյմարը: Հակառակ դեպքում Սիմոնսը վարձավճարով կհեռանա:

2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։