Միկել Արտետա․ «Տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ շատ ժամանակ կա»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ ակումբը դեռ փորձելու է այս ամառ ձեռք բերել որոշ ֆուտբոլիստներ։

«Մենք հետևելու ենք իրավիճակին։ Տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ շատ ժամանակ կա»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Արտետան նաև ավելացրել է, որ «Արսենալը» պետք է տեսնի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։