Էկտոր Բելերինը կարիերան կշարունակի «Բետիսում»

«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էկտոր Բելերինը կարիերան կշարունակի «Բետիսում»։

28-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ Այս ամառ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։

Պաշտպանը արդեն վարձավճարով հանդես է եկել «Բետիսում» 2021/22 մրցաշրջանում։ Այնուհետև նա թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով հինգ գոլային փոխանցման հեղինակ։