ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի հեռանա թիմից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի հեռանա թիմից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն վստահեցրել է ակումբի ղեկավարությանը, որ մինչև իր պայմանագրի ավարտը մնալու է փարիզյան ակումբում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեի՝ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրների պատճառ դառնալ ՊՍԺ-ում։

Մինչ այս հարձակվողը նամակ է հղել ակումբին, որում նշել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը թիմի հետ։