Հարի Քեյնը չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ մտադիր չէ բանակցել փարիզեցիների հետ։ Փարիզցիներն այժմ կարող են կենտրոնանալ «Յուվենտուսից» Դուշան Վլահովիչին ձեռք բերելու վրա: Այս պահին Անգլիայի հավաքականի ավագը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի՝ մնալ «Թոթենհեմում», կամ տեղափոխվել «Բավարիա»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստվում է անգլիացու համար առաջարկել առնվազն 100 միլիոն եվրո, եթե նրա տրանսֆերը մյունխենյան ակումբ ձախողվի։

2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։