Մոյզես Կայսեդոն կարող է տեղափոխվել «Չելսի»

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն կարող է տեղափոխվել «Չելսի», հայտնում է Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները 21-ամյա էկվադորցու առաջարկը հասցրել են 81 միլիոն եվրոյի։ Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։