Հարի Մագուայերի ապագան մնում է անորոշ

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է թույլ տալ պաշտպան Հարի Մագուայերին «Վեսթ Հեմ» տեղափոխվել, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն, «Վեսթ Հեմի» ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը չափազանց թանկ է։ Նրանք առաջարկել են վարձակալություն և թույլ են տվել, որ գնման տարբերակը ներառվի պայմանագրում: «Մանչեսթեր Յունայթեդը» գոհ չէ այս առաջարկից։

Մագուայրի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անցած մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։