Եվրոպական երկու գրանդներ կպայքարեն Հարի Քեյնի համար

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

Ինչպես հայտնում է The Sun-ը՝ փարիզցիները պատրաստվում են միանալ հարձակվողի համար մղվող պայքարին, որտեղ նրանց հիմնական մրցակիցը «Բավարիան» է։

Նշվում է, որ «Բավարիան» վաղուց է փորձում ձեռք բերել անգլիացի հարձակվողին: Անգլիական ակումբը մերժել է «Բավարիայի» երկու առաջարկները։

Նշվում է նաև, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե Քեյնը ազատ գործակալի կարգավիճակ ունենա։