ՊՍԺ-ն որոշում է կայացրել Ժոաու Ֆելիշի ապագայի հետ կապված

ՊՍԺ-ն հրաժարվել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, գործակալ Ժորժե Մենդեշը պորտուգալացուն առաջարկել է փարիզցիների ղեկավարությանը, սակայն ակումբը հրաժարվել է նման հնարավորությունից։

2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», որի կազմում 20 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը 23-ամյա հարձակվողին գնահատում է 50 միլիոն եվրո։