Հարի Մագուայր. «Ես կշարունակեմ առավելագույնս տալ ամեն անգամ, երբ հագնեմ ակումբի մարզաշապիկը»

Անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը սոցցանցերում հայտարարել է, որ այլևս «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը չէ։

«Մարզիչն ինձ ասաց, որ փոխում է թիմի ավագին։ Նա խոսեց պատճառների մասին, չնայած ես չափազանց հիասթափված եմ, ես կշարունակեմ առավելագույնս տալ ամեն անգամ, երբ հագնեմ ակումբի մարզաշապիկը»,- ​​գրել է Մագուայրը իր Twitter-ում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում։