ՊՍԺ-ն ցանկանում է երկու ֆուտբոլիստի ներառել Բերնարդու Սիլվայի գործարքում

ՊՍԺ-ն ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն չի ցանկանում մեծ գումարներ վճարել պորտուգալացու համար, սակայն պատրաստ է գործարքի մեջ ներառել միանգամից երկու ֆուտբոլիստների՝ Մարկո Վերատիին և Ջանլուիջի Դոննարումային։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» մերժել է առաջարկը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։