ՊՍԺ-ն կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալը ազատ գործակալի կարգավիճակով կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ ստեղծել ֆրանսիական ակումբի համար, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու հեռանալը փարիզցիներին կստիպի շտապ վաճառել ֆուտբոլիստներին ու նույնիսկ կրճատել ակումբի կազմը։ Այս իրավիճակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե Մբապպեն երկարաձգի պայմանագիրը կամ վաճառվի այս ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը նամակ է հղել ակումբին, որում հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը թիմի հետ։ Մբապպեի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ: