Խոսե Մարտինես Սանչեսը նշանակվել է Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ

Խոսե Մարտինես Սանչեսը նշանակվել է Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ։

Կրեմիի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին տնօրենների խորհուրդը՝ Ֆլորենտինո Պերեսի նախագահությամբ, հավանություն է տվել ակումբի անդամների գլխավոր ասամբլեայի առաջարկին՝ Սանչեսին, որն առավել հայտնի է Պիրրի անունով, Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ նշանակելու վերաբերյալ։

78-ամյա Պիրրին 16 մրցաշրջան է անցկացրել Մադրիդի «Ռեալում» որպես ֆուտբոլիստ՝ թիմում 10 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն և 1965/1966 մրցաշրջանում դրա հետ նվաճելով Եվրոպայի գավաթը։