Ալվարո Մորատան ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

«Ինտերը» բանակցություններ է վարել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ, հայտնում է Relevo Matteo Moretto-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իտալական ակումբը Մորատային տեսնում է որպես Ռոմելու Լուկակուի փոխարինող։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը հարձակվողին բաց կթողնի 20 միլիոն եվրոյի դիմաց։ Անձամբ ֆուտբոլիստը՝ նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Նախորդ մրցաշրջանում Մորատան բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։