Ֆրանսիացի 22-ամյա պաշտպան Ուիլյամ Սալիբան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 11,5 միլիոն եվրո: Պայմանագրի երկարաձգման տարբերակ նախատեսված չէ, և դրանում փոխհատուցում նախատեսված չէ։
Բացի նոր պայմանագիր ստորագրելուց, Ուիլյամը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա նաև նոր համարով՝ կրելով 2-րդ համարի խաղաշապիկը։
2022/2023 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում 33 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։